Էջմիածին քաղաքի օրվա միջոցառումները շարունակվում են. ստորագրվել է գործակցության հուշագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Շարունակվում են Էջմիածին քաղաքի օրվա միջոցառումները համայն հայության հոգեւոր կենտրոն Էջմիածնում:
Տոնի շրջանակներում այսօր գործակցության հուշագիր ստորագրվեց Էջմիածնի քաղաքապետարանի պատմաազգագրական թանգարանի եւ Բաթումի հնագիտական թանգարանի միջեւ:
Ըստ այդմ, թանգարանները համատեղ գիտական աշխատանքներ կկատարեն եւ կհամագործակցեն մշակույթի ոլորտում:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարեւորեց այսօրինակ գործակցությունն` ընդգծելով, որ հայերն ու վրացիները միեւնույն քաղաքակրթական դաշտում գտնվող հոգեհարազատ ժողովուրդներ են: