Ադրբեջանում 29-ամյա տղամարդը գլխատել է իր նախկին կնոջը
Ադրբեջանի Կադաբեկ գյուղում 29-ամյա տղամարդը գլխատել է իր նախկին կնոջը։ Այդ մասին հայտնում է apa.ru-ն։
Ֆարիզ Մուխտարովը կնոջից՝ 29-ամյա Մաթանաթ Մուխտարովայից բաժանվել էր 2 տարի առաջ։ Նրանք ունեն 1 երեխա, իսկ սպանությունը կատարվել է կնոջ հայրական տանը, որտեղ վերջինը բնակվում էր երեխայի հետ։
Նախկին ամուսինը հանցագործությունը կատարելուց հետո փախուստի է դիմել։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսվել։