4103 դիտում
13:39 23-01-2018
ՊԵԿ-ը 2017թ.-ին 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել պետական բյուջե
Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները:
2017թ. պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: 2017թ.-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով:
883,8 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317,8 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64,6 մլրդ դրամ կամ 7.9 %, իսկ մաքսային մասով` 60 մլրդ դրամ կամ 23.3 %:
Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանա-կաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %:
Նմանատիպ նյութեր
4288 դիտում
19:10 04-10-2017
2017թ. 9 ամիսների ընթացքում ՊԵԿ-ն ապահովել է 860,5 մլրդ դրամ հարկային եկամուտ
1956 դիտում
19:03 01-04-2016
ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե է ապահովել 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար