211652_close_icon
views-count2060 դիտում article-date 18:11 04-10-2017

Սփյուռքի նախարարն ընդունել է «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի ներկայացուցիչներին

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարին և խորհրդի անդամ Վահրամ Փիրջանյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Հրաչ Գասպարին «Հայկական առևտրային ցանցի» գործադիր խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթեց բեղմնավոր, արդյունավետ աշխատանք և հույս հայտնեց, որ նա մեծապես կնպաստի ամբողջ աշխարհի կարող ուժերի համախմբմանը տարբեր երկրներում նոր առևտրաարդյունաբերական պալատների ստեղծմանը, դրանց ներգրավմանը ՀԱՑ-ի աշխատանքներում: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ համագործակցության համար և բարձր գնահատեց սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության շրջանակներում տեղի ունեցած Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումի պատշաճ կազմակերպումը: Նախարարը հույս հայտնեց, որ կազմակերպության ակտիվ գործունեության շնորհիվ հայկական սփյուռքի գործարար ներուժը առավել կհամախմբվի և Հայաստանում կավելանան ներդրումները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս համաժողովում արծարծված խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, ներդրումների խթանման հնարավորություններին: Քննարկվեցին «Հայկական առևտրային ցանցի» ընդլայնման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, կազմակերպական խնդիրները, տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը ցանցում ներգրավելու մեխանիզմները: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ծառայեց իր նպատակին, իսկ Հայկական առևտրային ցանցի (ATN) 3-րդ գործարար ֆորումը համաժողովի շրջանակներում կազմակերպելը առանձնահատուկ հնչեղություն հաղորդեց միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր