211652_close_icon
views-count6325 դիտում article-date 15:51 04-10-2017

Խրիստո Ստոիչկով. Իսպանական կառավարությունն իսկական խայտառակություն է

«Բարսելոնայի» նախկին խաղացող Խրիստո Ստոիչկովը անդրադարձել է Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակին: Խոսելով Univision Sports հեռուստաընկերության եթերում, բուլղարացին ձեռքում պարզել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայի Սաենս դե Սանտամարիայի լուսանկարը: «Նրա հայրը՝ ֆրանկիստ էր, պապը՝ ֆրանկիստ, նա՝ ֆրանկիստական քաղաքական գործիչ է: Նա պետք է հրաժարական տա: Չի կարելի ոստիկանությանը ուղարկել, որ անմեղ մարդկանց ծեծեն: Իսպանական կառավարությունը իսկական խայտառակություն է: Դրա համար էլ ստանում է ըստ արժանվույն՝ մեկուսանալով ամբողջ աշխարհից: 1992-ին ես «Ուեմբլի» մտա անկախության դրոշով: Ներկայիս կառավարությունը նույնիսկ չգիտի, թե դա ինչ դրոշ է: Բայց վաղ թե ուշ նրան դա կհասկանան», ասել է Ստոիչկովը:

Նմանատիպ նյութեր