ԱՄՆ-ի նախագահ Թրամփը վերջապես արձագանքել է. նա կչեղարկի Պուերտո Ռիկոյի 74 մլրդ դոլար պարտքը ԱՄՆ-ի հանդեպ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարերային աղետից ամբողջովին ավերված Պուերտո-Ռիկոյի պարտքը չեղարկում է։
Նշենք, որ կղզու պետական պարտքը «Մարիա» փոթորկից հետո կազմում է շուրջ 74 մլրդ ԱՄՆ դոլար։
Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Սպիտակ Տունը մտադիր է Կոնգրեսից 29 մլրդ դոլար խնդրել՝ փոթորիկների թողած հետևանքները վերացնելու համար։
Ավելի վաղ միջադեպ էր գրանցվել՝ կապված Թրամփի՝ Պուերտո Ռիկո այցելության հետ։ Ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել էր, որ պուերտոռիկացիները «փոքր-ինչ փչացրել են ԱՄՆ-ի բյուջեն, սակայն ամեն ինչ կարգին է»։