Պուերտո Ռիկոյի ափերի մոտ Caribbean Fantasy անվանումով նավ է հրդեհվել: Այս մասին հայտնում է RT-ն:
Այս պահին փրկարարները սկսել են 512 ուղևորների տարհանումը, հայտնում է ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը:
Այրվող նավը գտնվում է երկրի մայրաքաղաք Սան Խուանից մոտ 2 կմ հեռավորության վրա: Հրդեհը օգնել են մարել մոտակա տարածքում գտնվող առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ուղղաթիռները:
Տուժածների մասին լուրեր դեռ չկան: