Գերմանիան ԱՄՆ-ին առաջարկում է փոխանակել Հունաստանը Պուերտո-Ռիկոյի հետ
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն առաջարկել է ամերիկացի իր գործընկեր Ջեք Լյուին փոխանակել Հունաստանը Պուերտո-Ռիկոյի հետ, գրում է Bloomberg-ը:
«Օրերս ես առաջարկեցի իմ ընկեր Ջեք Լյուին Պուերտո-Ռիկոյին ընդունել եվրագոտի, եթե ԱՄՆ-ն կհամաձայնվի իր դոլարային միության մեջ ընդգրկել Հունաստանին»,-ասել է նա:
Պուերտո-Ռիկոն, ինչպես և Հունաստանը, ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ է հայտնվել: Նրա արտաքին պարտքը կազմում է $72 մլրդ, իսկ Հունաստանինը՝ $353 մլրդ:
«Լյուն էլ կարծեց, թե սա կատակ էր»,-հավելել է Գերմանիայի ֆինանսների նախարարը: