211652_close_icon
views-count40590 դիտում article-date 09:17 28-06-2016

Շիրակի մարզում հասունանում է նոր բունտ. աղետից տուժած արթիկցիները պատրաստվում են դիմել ծայրահեղ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 27-ին, արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում: Արթիկ քաղաքում հունիսի 24–ին տեղի ունեցած բնական աղետի հետևանքով փողոցում հայտնված բնակիչները՝ ի նշան բողոքի, պատրաստվում են փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արթիկ, տեղի իշխանությունները կուրծք ծեծելով հայտարարում էին, թե՝ մենք բնակիչներին միայնակ չենք թողնի, կկատարենք անհրաժեշտ գործողություններ՝ թեթևացնելու բնակչի հոգսը: Վարչապետի գնալուղ հետո ոչինչ չփոխվեց. քաղաքապետն ու իր ենթակաները «պռատակոլնի ներկա ստանալուց» հետո հեռացան ու մեկ էլ էն տեսնենք, որ քաղաքապետ Արսեն Աբրահամյանը ֆեյսբուքով ինչ-որ հայտարարություններ է տարածում: Եթե քաղաքապետարանը այդքան բյուջե չունի, վարչապետն իր ոտքով էկել էր մեր դուռը, տուն առ տուն շրջել, տեղում ծանոթացել աղետի վնասների չափին, էդ ժամանակ քաղաքապետը թող բարի լիներ՝ հայտարարեր, որ մենք չունենք այդքան ֆինանս ու հաստատ կառավարությունը մի բան կաներ: Իսկ հիմա մի քանի անգամ նույնիսկ գնում ենք քաղաքապետարան, որպեսզի հանդիպենք նրան, ներքևից ասում են՝ տեղում չէ: Թե երբ է քաղաքապետը տեղում եղել, որ հիմա էլ տեղում լինի»: Բնակիչների խնդրանքն այն է, որ գոնե տեխնիկայով ապահովեն. «Տներում արդեն հասունանում է խոլերա, եթե կարճ ժամանակում հետևություններ չանեն, ապա մենք այլ ելք չունենք՝ դիմելու ենք ծայրահեղ միջոցների»: Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88813/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 24-ին 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր