211652_close_icon
views-count3744 դիտում article-date 09:19 08-07-2016

Արթիկցիները զայրացած են Մուշեղ Պետոյանի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթիկում նախընտրական կրքերը գնալով թեժանում են, ինչի առիթ են հանդիսացել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի՝ քաղաքապետ դառնալու ցանկության մասին արված հայտարարությունը և տարածվող այն լուրերը, թե իբրև արդեն իսկ ստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն», ու ոչ մեկին թույլ չեն տալու, որ դնի իր թեկնածությունը: Այս հայտարարությունները արթիկցիների մոտ զայրույթ և տարակուսանք են առաջացրել, բանն այն է, որ աղետից հետո արթիկցիներին դրամական օգնություն ցուցաբերելուց պաշտոնապես հրաժարված Պետոյանը, ով իր ունեցվածքը դիզել է արթիկցիների հաշվին, այժմ իր ողջ կապիտալը տեղափոխում է ՌԴ՝ Անապա քաղաք: Ըստ որոշ ճշտվող տեղեկությունների՝ իր ընտանիքն այնտեղ ունի արդեն երկու հյուրանոց և մեկ խոշոր շինություն էլ վարձակալական իրավունքով տվել են հանրահայտ «ՄԱԳՆԻՏ» սուպերմարկետների ցանցին: Թերթի հետ զրույցում արթիկցիներից մեկը կատակեց՝ եթե Մուշեղին քաղաքապետ դարձնեն, քաղաքի փոքր բյուջեն էլ կտանի Անապա ու իր բիզնեսը կզարգացնի: Շատ են նաև մարդիկ, ովքեր Պետոյանի մասին խոսելիս հիշում են նրա նախընտրական խոստումներն ու պատգամավոր ընտրվելուց հետո դրանց փաստացի մոռացության տալը: Ի դեպ, Պետոյանն այն եզակի պատգամավորներից է, ով այս տարիների ընթացքում ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, էլ ի՞նչ սպասել քաղաքապետ Պետոյանից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր