Հեղեղումներից տուժած արթիկցիները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ ստացան ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունը Արթիկի քաղաքապետարանի հետ, ի կատար ածեց ս.թ. հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած հեղեղի հետևանքով տուժած արթիկցիներին աջակցելու մասին նախապես կայացված որոշման դրույթները. 13 ընտանիքներ Բանկից ստացան 5 մլն դրամ ընդհանուր գումարով ֆինանսական աջակցություն, յուրաքանչյուրը՝ կրած վնասի չափով:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար Մ. Ստեփանյանը և Գործերի կառավարիչ Վ. Օհանյանը, Բանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանի անունից, «Արթիկ» մասնաճյուղում համապատասխան չափով գումարները հանձնեցին հեղեղումներից տուժած արթիկցիներին:
Հիշեցման կարգով նշենք, որ Արթիկում ջրհեղեղի հետևանքով վնասվել էին տեղաբնակների հիմնական եկամտի աղբյուր հանդիսացող մշակաբույսերի ցանքատարածությունները, այգիները, ջրափոսերում էին հայտնվել և սատկել գյուղատնտեսական նշանակության կենդանիները, բացի դա անպիտան կամ անսարք էին դարձել բնակիչների տարբեր տեսակի գույքերը, այդ թվում՝ ավտոմեքենաները, կենցաղային տեխնիկան, աշխատանքային պարագաները, անձնական օգտագործման իրերը և այլն: