Ռոմարիո. Ես դեռևս գերազանցում եմ Ռոնալդուին ու Մեսիին
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն հայտարարել է, որ որպես ռմբարկու գերազանցում է Լիոնել Մեսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:
«Իհարկե, նրանք աշխարհի լավագույն խաղացողներն են՝ Նեյմարի հետ միասին: Նրանք բազմաթիվ տիտղոսներ են նվաճել: Բայց ես կրկնակի շատ գոլ եմ խփել, քան՝ նրանք:
Առանց ավելորդ համեստության հավաստիացնում եմ, որ անկախ նրանից, թե որքան ուժեղ են նրանք, և ինչքան «Ոսկե գնդակ» են ստացել, ես որպես ռմբարկու առայժմ լավագույնն եմ: Այսօրվա ֆուտբոլում դժվար է հազարի հասցնել գոլերի քանակը», ասել է Ռոմարիոն:
Ներկա պահին Մեսիի հաշվին 579 գոլ է, Ռոնալդուն աչքի է ընկել 612 անգամ: Ռոմարիոն կարիերայի ընթացքում խփել է 1003 գնդակ: