5061 դիտում
10:46 03-10-2017
Ալիևի ելույթում հուսահատ ելևէջներ նկատեցի. Ադրբեջանը հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ. Ն. Մաքֆարլեյն. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ես չեմ կարող որևէ դրական ելք կանխատեսել սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից, այն կլինի հերթականը, այն կլինի այնպիսի արդյունքներով, ինչպիսիք նախորդներն էին: Այսինքն՝ ըստ էության, ապարդյուն: Հակամարտող երկրների նախագահների ելույթներից երևում է, որ կողմերը, ինչպես նախկինում, պատրաստ չեն փոխզիջումների, որի դեպքում միայն կարելի է ակնկալել հակամարտության փափուկ կարգավորում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում սպասվող գագաթաժողովի արդյունքներին:
Մաքֆարլեյնը հիշեցրեց, որ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից և Սարգսյանը, և Ալիևը խոսեցին այն հարցերից, որոնք իրենց են պետք, բայց ոչ կարգավորման ընդհանուր փաթեթից: Ըստ նրա, բոլորի համար պարզ է, թե ինչ պետք է տեղի ունենա հակամարտության կարգավորման համար, սակայն դա ընդունելի չէ իրենց՝ կողմերի համար: Ուստի, վերլուծաբանի համոզմամբ, այս պարագայում որևէ դրական զարգացում կանխատեսելն անհնար է:
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի երկարամյա անորոշությունը պահպանվում է, ես որևէ նոր գործընթաց և զարգացում չեմ տեսնում: ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը կարողացավ կառուցողականորեն ներկայացնել հայկական կողմի համար շահավետ ընկալվող հարցերը, դրանցում ևս որևէ նորություն չտեսա, իսկ Ադրբեջանի նախագահի ելույթում հուսահատ ելևէջներ նկատեցի. ադրբեջանական կողմն այլևս հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ և հույսեր է կապում խնդրի պատերազմական ելքի հետ, ինչն անցանկալի սցենար է ոչ միայն Հայաստանի, միջնորդների, այնպես էլ ինքնին Ադրբեջանի համար, ինչն ակնհայտ է, այդ պատճառով եմ նշում՝ հուսահատ»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2206 դիտում
09:32 11-05-2019
ԵՄ-ն և ԱՄՆ-ը ՀՀ-ի ամենալուրջ գործընկերներն են, բայց ՀՀ-ն միություններ է կազմել ՌԴ-ի հետ․ Ն. Մաքֆարլեյն․ «168 ժամ»
4299 դիտում
16:34 09-11-2020
Իլհամ Ալիևը հուսահատ փորձ է անում ժխտել իրականությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը