Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում:
Այսօր, երբ armtimes.com-ը փորձեց Յուրի Վարդանյանից մեկնաբանություն խնդրել Ջավախքում եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկի շուրջ, դեսպանատնից պատասխանեցին, որ Վարդանյանն աշխատանքի չի եկել:
Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի: Մեր այս տեղեկությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից չհաստատեցին, բայց միևնույն ժամանակ նաև չհերքեցին:
«Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ձեզ պատասխանեմ: Ես չեմ կարող ասել, թե ինչու չի գալիս, պարոն Վարդանյանը վաղը կգա»,- փոխանցեցին Վրաստանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]