Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից. նոր դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Ռուբեն ՍԱԴՈՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,-ասված է հրամանագրում: