Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել. Ժողովուրդ
                        «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրում՝ Վրաստանի Հանրապետությունում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իսկական դիվանագիտական ֆուրոր է արել:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նորաթուխ դեսպանը Վրաստանի արտգործնախարարի հետ իր առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ նրան Հայաստանի անունից անմոռանալի նվեր է մատուցել: Մի շտապեք կարծել, որ կոնյակ կամ Արարատ լեռան պատկերով բաստուրմա է տարել: Ո՛չ: Յուրի Վարդանյանը Մայա Փանջիկիձեին նվիրել է ինքն իրեն, ավելի ճիշտ՝ իր պատկերը՝ գեղեցիկ շրջանակի մեջ, լեգենդար կարմիր կիսավարտիքով՝ ծանրաձողը բարձրացնելիս: 
Համաձայնեք՝ օրիգինալ նվեր է. ի վերջո, որևէ կերպ պե՞տք էր վրացիներին «հասկացնել», որ լեգենդի հետ գործ ունեն»,-գրում է թերթը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

