Ժերար Պիկե. Եթե չհաղթենք Իսպանիայի առաջնությունում, դա խայտառակություն կլինի
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատմել է մրցաշրջանի վերջում թիմի խնդիրների մասին:
«Մրցաշրջանի ընթացքում սայթաքումները նորմալ են, սակայն, ցավոք սրտի, դրանք կարևորագույն պահերին տեղի ունեցան: Սակայն մենք դրան մեծ նշանակություն չենք տալիս: Բայց մենք դրան մեծ նշանակություն չենք տալիս: Մենք նախկինի պես երկու հրաշալի տիտղոսի ենք հավակնում` Իսպանիայի առաջնության և Գավաթի:
Իմ դեպքում եթե «Բարսելոնան» չնվաճի Պրիմերան, ապա դա խայտառակություն կլինի: Մնացել է 3 տուր և ամեն ինչ մեզանից է կախված: Եվ եթե չհաղթենք այդ խաղերում, ապա կարող ենք կորցնել տիտղոսը», ասել է Պիկեն: