211652_close_icon
views-count4862 դիտում article-date 21:16 30-09-2017

Մաքքեյնը կոչ է արել Թրամփին սանկցիաներով «պաշտպանել Ամերիկան» Ռուսաստանից

Ամերիկացի սենատորներ Ջոն ՄակՔեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջոցներ ձեռնարկել, որոնք կապահովեն Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումը»: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` սենատորները Սպիտակ Տուն նամակ են ուղարկել, որտեղ հիշեցրել են, որ անհրաժեշտ է հստակ որոշել, թե ինչպես են կիրառվելու պատժամիջոցները: Մաքքեյնն ու Քարդինը նաև պնդրել են նախագահի վարչակազմին ՌԴ պաշտպանական և հետախուզական ոլորտների ներկայացուցիչների մանրամասն ցանկ ներկայացնել, որոնց կարող են վերաբերել պատժամիջոցները: «Հաշվի առնելով, որ Ռուսաստանը աշխարհում զենքի երկրորդ մատակարարն է, իսկ սպառազինությունը մնում է խիստ վերահսկողության կարիք ունեցող ոլորտ, վարչակազմը պետք է ամբողջությամբ օգտագործի նոր օրենքի դրույթները, որոնք թույլ են տալիս պարտադրել այլ երկրներին կրճատել ռուսական զենքի գնումը՝ պատժամիջոցների սպառնալիքի տակ»,-նշել են սենատորները:

Նմանատիպ նյութեր