211652_close_icon

Արթիկի քաղաքապետարանի, այսպես կոչված, թյուրիմացության պատճառով քաղաքացին չի կարողանում ավարտին հասցնել շինարարությունը. դատական նիստերին չեն ներկայանում քաղաքապետարանի ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14013 դիտում article-date 19:00 30-09-2017
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան 64 տան բնակիչ Էդգար Ափոյանը 2006 թվականին քաղաքապետարանից օրինական կարգով գնած տարածքում համապատասխան թույլտվությամբ կառուցվելիք ավտոտնակի շինարարությունը չի կարողանում ավարտին հասցնել: Ըստ Էդգարի՝ ավտոտնակի հարևանությամբ գտնվող տարածքները ավելի ուշ վաճառվել են այլ մարդկանց, ովքեր, չնայած հանդիսանում են իր բարեկամները, սակայն ամեն կերպ փորձում են խոչընդոտել աշխատանքների իրականացմանը: Անգամ նրանցից մեկը ավտոտնակին այնքան մոտ է կառուցել պատը, որ ամբողջովին փակել է ավտոտնակի լուսամուտը և դուռը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Էդգարն ասաց. «2006 թվականի առքուվաճառքի պայմանագրով գնել եմ տարածքը՝ ավտոտնակ կառուցելու համար և ստանալով համապատասխան թույլտվություն՝ սկսել եմ կառուցման աշխատանքները: Այնուհետև կառուցվող ավտոտնակի մոտակա տարածքները գնել են Արևիկ Ափոյանը և Ալվարդ Բիչախչյանը՝ օրենքի խախտումներով և նրանց գնված տարածքի չափերը չեն համապատասխանում Արթիկի կադաստրի վկայականում նշված չափերին: Ըստ նրանց փաստաթղթերի՝ իրենց հողատարածքը ընդգրկում է նաև իմ հողատարածքից որոշ մաս, որը իրենց տրամադրել է Արթիկի քաղաքապետարանը, որտեղ ինձ ասում են, որ փոքրիկ թյուրիմացություն է տեղի ունեցել: Սակայն այդ թյուրիմացությունից, չգիտես ինչու, շահում են հենց այդ 2 կանայք, ովքեր բավականին մեծ ունեցվածքի տեր անձինք են: Գործի հետ կապված՝ Երևանում դատավարություն է ընթանում և չնայած Երևան հասնելու դժվարություններին՝ ես միշտ գնում եմ, ցավոք, Արթիկի քաղաքապետարանից ներկայացուցիչ չի լինում, ու դատարկ նիստերը հետաձգվում են: Հայտնվել եմ ծանր կացության մեջ, ունեմ անչափահաս երեխաներ, հիվանդ ծնողներ, տան միակ աշխատողը ես եմ, և խնդրում եմ համապատասխան մարմիններից, որ արդարությունը հաստատվի»: Էդգարը արդարության հասնելու համար դիմել է Շիրակի մարզպետարան, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն դեռ արդյունք չկա: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր