7368 դիտում
21:26 27-09-2017
Լևոն Արոնյան. Զգացողությունները նման են 2005 թվականի հաղթանակին
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթը երկրորդ անգամ [url=http://www.armsport.am/hy/news/2017/09/27/Aronyan-chess/827167]նվաճելուց[/url] հետո մեկնաբանել է իր փայլուն հաղթանակը:
«Զգացողությունները նման են 2005 թվականի հաղթանակին, քանի որ շատ բարդ մրցաշար է և հաղթելը չափազանց դժվար է: Շատ ուրախ եմ: Ինձ աջակցում էր ապագա կինս, ընտանիքս, քույրս և իհարկե թիմս: Շատ ուրախ եմ և շնորհակալ նրանցից ինձ աջակցելու համար: Շախմատիստի կյանքը բարդ է, և ես ուրախ եմ, որ իմ կյանքում կան նման մարդիկ, ովքեր զոհողությունների են գնում ինձ համար:
Առաջին խաղն այնքան էլ բարդ չստացվեց մինչև այն պահը, երբ աղմուկի պատճառով կորցրեցի կենտրոնացվածությունը և թույլ տվեցի ոչ անհրաժեշտ սխալներ: Կարծում եմ, որ արժանի խաղ անցկացրեցի: Երկրորդ պարտիան ինձ համար ավելի բարդ ստացվեց, մրցակիցն առավելություն ուներ:
Չեմ կարող ասել, որ շատ եմ հոգնել: Բարդ խաղ ստացվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հույս ունեմ, որ նա կկարողանա որակավորվել Հավակնորդների մրցաշարին»,- [url=http://www.armsport.am/hy/news/2017/09/27/Aronyan-chess/827167]Armsport.am[/url]-ի փոխանցմամբ, ասել է Արոնյանը:
Նմանատիպ նյութեր
1764 դիտում
19:27 16-03-2016
Աֆրիկացի տղայի գրածն առաջադրվել էր որպես 2005 թվականի լավագույն պատմվածք
3470 դիտում
23:55 02-04-2016
2005 թվականի այս օրը մահացել է Հովհաննես Պողոս II-ը, 264-րդ Հռոմի Պապը
1738 դիտում
22:50 11-06-2023
Արժանի չէինք պարտության, զգացողությունները դեռ շատ դառն են․ Հենրիկ Մխիթարյան
Այս բաժնից
2347 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3010 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2521 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում