Արժանի չէինք պարտության, զգացողությունները դեռ շատ դառն են․ Հենրիկ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Անգլիայի չեմպիոն և գավաթակիր «Մանչեսթեր Սիթիին» 0:1 հաշվով պարտվելուց հետո։
«Մենք, անշուշտ, արժանի չէինք պարտության անցած գիշեր, զգացողությունները դեռ շատ դառն են։ Ամեն խաղացողի մանկության երազանքն է Չեմպիոնների լիգայում հաղթելը, և մենք ահռելի ջանք գործադրեցինք: Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար»,- գրել է Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը եզրափակչում փոխարինման էր դուրս եկել 84-րդ րոպեին՝ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը։