Ադրբեջանի քաղաքացիները փորձել են Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնել Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Չորում քաղաքում նախօրեին ոստիկանները մեծ բեռնատար են կանգնեցրել, հաղորդում է Milliyet-ը։
Բեռնատարի կայանումից հետո նրա վարորդը դիմել է փախուստի։
Milliyet-ի փոխանցմամբ՝ բեռնատարում հայտնաբերվել են Ադրբեջանի և Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր Թուրքիայի տարածքով փորձում էին անօրինական ճանապարհով հասնել Եվրոպա։
Նախնական տվյալներով՝ բեռնատարում եղել է 214 մարդ, որոնցից 11-ը՝ երեխաներ և 24-ը կանայք։ Միգրանտներից շատերը ևս դիմել են փախուստի։ Նրանց որոնում է ոստիկանությունը։