Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժները դասադուլ են սկսել
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի մանկավարժները դասադուլ են սկսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղեկանում ենք նրանց տարածած [url=https://www.facebook.com/ashtarakvardgespetrosyan/photos/a.199436267263816.1073741827.199435477263895/202918623582247/?type=1&theater]հայտարարությունից[/url]:
Հայտարարության մեջ ասվում է. «2017թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ծնողական խորհրդի նախագահների նիստ, որում որոշվեց ս/թ սեպտեմբերի 26-ից սկսել անժամկետ դասադուլ:
Մեր պահանջներն են՝ դպրոցի հիմնանորոգում և անհապաղ տարրական դպրոցի տեղափոխում մոտակա դպրոց»: