16454 դիտում
15:52 04-09-2024
Գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում. Ավանի թաղապետին մի՞թե չի հուզում, թե ինչ ճանապարհով են երեխաներն ու մանկավարժները հաճախում Զապել Եսայանի անվան հ. 180 հիմնական դպրոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երբ սկսվում է ուսումնական տարին, դրանից օրեր առաջ պատասխանատուները հայտարարություններ են տարածում, իսկ արդեն սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ ուղերձներ են հղում երեխաներին՝ առաջին հերթին առաջին դասարանցիներին՝ ցանկանալով, որ նրանք դպրոցներ հաճախեն սրտանց, ու տեղեկացնում են, որ դպրոցներում էլ նրանց համար հնարավոր ամեն բան արվել է իշխանությունների կողմից, որպեսզի երեխաները դպրոցում զգան ինչպես իրենց տանը։
Արդեն 4-րդ օրն է՝ Երևանի Ավան վարչական շրջանի՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Զապել Եսայանի անվան համար 180 հիմնական դպրոց երեխաներն այցելում են գարշահոտ և հակասանիտարական վիճակ տիրող ճանապարհով։
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, նույնպես նույն բարձիթողի վիճակն է, որը տիրում է Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 1/11 բարձրահարկ շենքի և դրա հարակից շենքերի մոտ տեղադրված դիտահորից թափվող կեղտաջրերի պատճառով։
Տարածքն ամբողջությամբ գարշահոտություն է պատել և երեխաներն ու դպրոցի ուսուցչական կոլեկտիվը նշված ճանապարհով են գնում դպրոց։
SHAMSHYAN.com զանգահարած՝ մի քանի երեխաների ծնողներ իրենց զայրույթն էին հայտնում՝ ասելով.
«Ավան վարչական շրջանի ղեկավարին գուցե չի հետաքրքրում, թե ինչ պայմաններում են երեխաները հասնում դպրոց, հակառակ դեպքում եթե նա մի քիչ իմանար ինչ բան է մանկությունն ու ոտքով դպրոց գնալը, ապա «Վեոլիա ջրին» կպարտավորեցներ, որ գոնե մինչև սեպտեմբերի 1-ը խնդիրը լուծեին։
Բայց դա ոչ միայն մինչև սեպտեմբերի 1-ը չլուծվեց, այլ այսօր արդեն ավելի է վիճակը վատթարացել»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1111 դիտում
22:02 22-05-2023
Երևանի թիվ 180 հիմնական դպրոցն անվանակոչվել է Զապել Եսայանի անունով