5 տարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերին է միացել 900 ադրբեջանցի
Վերջին 5 տարիների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերին է միացել Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի։ Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը, հաղորդում է Ri Novosti-ն։
«Նրանցից 85-ին իրավապահները ձերբակալել են, 195-ը զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից, մեծ մասն էլ սպանվել է մարտերի ժամանակ»,-ասել է Գուլիևը։
Այս օրերին տեղեկություն է շրջանառվում նաև այն մասին, իբր Իրաքում մոտ 300 ադրբեջանցու են սպանել։