211652_close_icon
views-count79369 դիտում article-date 11:40 22-09-2017

Արտակարգ դեպք Երևանում. Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտ Nissan-ում հրդեհ է բռնկվել, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյանի 2-րդ գերեզմանատան մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են Nissan Teana մակնիշի 35 DT 711 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 32-ամյա Տիգրան Աստվածատուրյանին, նա և նրա հասակակից Նշան Գալստյանը ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ և բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր