211652_close_icon
views-count3676 դիտում article-date 21:53 21-09-2017

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն այցելել է Գյումրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում էին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ նրանք նախ այցելեցին Գյումրու «Երեխաների տուն», ծանոթացան խնամքի կենտրոնի գործունեությանը, պայմաններին, հետաքրքրվեցին երեխաների առողջական վիճակով, նրանց ընտանիք վերադարձնելու խնդիրներով: Այնուհետև կոնգրեսականները եղան «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում: Լրագրողների հետ զրույցում Հայաստան Համահայկական հիմնադրամի ամերկայան ատենապետ Մարիա Միհրանյանը նշեց, որ կոնգրեսականներին Գյումրի ուղեկցելու գլխավոր նպատակը այստող արդեն իրականացված աշխատանքներին ծանոթացնելն ու դեռևս չլուծված հիմնախնդիրների լուծման համար ներդրումներ ներգրավելն է. «Հայաստան Համահայկական հիմնադրամն է օժանդակել աշխատանքին, որ կոնգրեսականները եկել են Հայաստան: Նախ նրա համար որ տեսնեն ինչ է կատարվում Հայաստանում, մենք ուզում ենք որ իրենք շատ բան տեսնեն, տեղեկանան, պատկերացում կազմեն, տրամադրվածություններն առավել դրական լինի, ինչի արդյունքում նոր օժանդակություններ կուղղվեն դեպի Հայաստան»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր