«Մարիա» փոթորկից հետո Պուերտո Ռիկոյում էլեկտրաէներգիայի վերականգնման համար ամիսներ են պետք
Պուերտո Ռիկոյի մարզպետ Ռիկարդո Ռոսսելոն հայտարարել է, որ կղզում էլեկտրաէներգիայի վերականգնման համար հնարավոր է ամիսներ պետք գան: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Ամեն ինչ կախված է ենթակառուցվածքային վնասներից, ես վախենում եմ, որ դրանք լուրջ վնասված է լինեն ... Եթե այո, ապա մենք պետք է խոսենք ամիսների մասին», - ասել է մարզպետը:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ փոթորկի հետևանքով 1 մարդ է մահացել:
Ավելի վաղ Պուերտո Ռիկոյի արտակարգ իրավիճակների ծառայության պետ Աբներ Գոմեսը հայտարարել էր, որ փոթորկի հետևանքով կղզին ամբողջովին ավերվել է: