Պուերտո Ռիկոյում ճգնաժամի պատճառով կփակվի 184 դպրոց
Պուերտո Ռիկոյում տնտեսական ճգնաժամի պատճառով ավելի քան 184 պետական դպրոց կփակվի: Այս մասին գրում է Газета-ն:
ԱՄՆ կրթության նախարար Յոլանդա Ռոսալին հայտնել է, որ ամռանը`մայիսի վերջին, մոտ 27 հազար դպրոցականներ կտեղափոխվեն այլ կրթական հաստատություններ:
Այժմ Պուերտո Ռիկոյում կա 1292 պետական դպրոց, որտեղ սովորում են 365 հազար աշակերտ: Վերջին տարիների ընթացքում դպրոցականների թիվը կրճատվել է 42 տոկոսով: