3.5 մլն բնակչություն ունեցող Պուերտո Ռիկոյում 1.5 միլիոնից ավելի մարդ մնացել է առանց էլեկտրականության
Առնվազն 1.5 մլն մարդ է առանց էլեկտրականության մնացել Պուերտո Ռիկոյում. պատճառը կղզու էլեկտրական ցանցի ենթակայաններից մեկում բռնկված խոշոր հրդեհն է, հաղորդում է BBC-ն։
Ինչպես նշում են տեղի իշխանությունները, կրակը վնասել է միանգամից երկու մայր էլեկտրահաղորդալարեր։ Որոշ վայրերում երթևեկության մեծ խցանումներ են առաջացել էլեկտրականության բացակայության պատճառով։
Պուերտո Ռիկոյում, որը հատուկ կարգավիճակով ԱՄՆ-ի տարածք է համարվում, բնակվում է 3.5 մլն մարդ։