Մեսին լավագույն մեկնարկն է ցույց տվել կարիերայում
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Պրիմերայում լավագույն մեկնարկն է ցույց տվել իր կարիերայի ընթացքում:
5 տուրից հետո 30-ամյա արգենտինացին 9 գոլ է խփել: Դա մեկով ավելի է, քան՝ 2011/12 մրցաշրջանում:
Վերջին տուրում՝ «Էյբարի» հետ խաղում (6:1) Մեսին պոկերի հեղինակ դարձավ: