5623 դիտում
21:29 14-09-2017
«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի պատանիներն այցելեցին կինոթատրոն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ բախվում են հասարակության մեջ ներկայանալու խնդրին, որը կապված է տեղաշարժվելու համար տարրական հարմարությունների բացակայության, հասարակության մերժողական վերաբերմունքի և ներքին բարդույթների հետ։
Վերոնշյալ խնդիրների լուծմանն ընդառաջ գնալու, ինչպես նաև միմյանց հետ ավելի մտերմանալու նպատակով «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի մասնակիցների համար՝ որպես հետաքրքիր ժամանց, ընտրվեց կինոթատրոն այցելելը։
Ֆիլմի դիտումը պատանիների համար իսկապես ուրախ և հետաքրքիր ժամանց էր, որից հետո նրանք թարմ ուժերով և նոր լիցքերով կշարունակեն իրենց առօրյա պարապմունքները։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/09/12/1077132/]Հիշեցնենք[/url], որ «[url=https://web.facebook.com/Active-life-for-disabled-people-542761212541654/?hc_ref=ARSNViKNEHO7GjfDsYZDAeeh8dfPkmPTqS0avulAgaCjOC_UHDU39lJ834RnUJPXIxY&pnref=story]Կենդոյի ազգային ասոցիացիա[/url]» ՀԿ-ի /JKA Armenia/ մտահղացմամբ և ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացվում է «Սպորտը յուրաքանչյուրի համար» հագեցած և յուրօրինակ ծրագիրը, որը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան անձանց համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»