7352 դիտում
13:57 12-09-2017
Սպորտը՝ յուրաքանչյուրի համար. մեկնարկել է «Կենդոյի ազգային ասոցիացիա»-ի նախաձեռնած ծրագիրը՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
[url=https://web.facebook.com/Active-life-for-disabled-people-542761212541654/?hc_ref=ARSNViKNEHO7GjfDsYZDAeeh8dfPkmPTqS0avulAgaCjOC_UHDU39lJ834RnUJPXIxY&pnref=story]«Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ[/url]-ի /JKA Armenia/ մտահղացմամբ և ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացվում է «Սպորտը յուրաքանչյուրի համար» հագեցած և յուրօրինակ ծրագիրը, որը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան անձանց համար։
Ծրագրի ընթացքում պատանիները կծանոթանան արևելյան մարտարվեստների հիմունքներին, կտիրապետեն ինքնապաշտպանական հնարքների, կմասնակցեն հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։
15 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները կապրեն մի հարկի տակ՝ առավոտից երեկո միմյանց հետ կիսելով իրենց առօրյան ու հետաքրքրությունները։ Նրանց ժամանցն ավելի բովանդակալից դարձնելու համար պարբերաբար կկազմակերպվեն հանդիպումներ սիրված և ճանաչված հյուրերի հետ, ինչը հասարակության մեջ նրանց խնդիրներն ավելի հնչեղ դարձնելու հնարավորություն կտա։
«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի շրջանակներում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիները մարզումների շնորհիվ նախ՝ հնարավորություն կունենան բարելավելու իրենց ֆիզիկական առողջությունը, ապա՝ բարձրացնելու իրենց ինքնագնահատականն ու ինքնավստահությունը՝ այս կամ այն իրավիճակներում պատրաստ լինելով, թե´ ինքնապաշտպանության, թե´ հասարակության մարտահրավերներին։
Հոգեբանի հետ հանդիպումները կօգնեն հասկանալ մասնակիցներից յուրաքանչյուրի խնդիրներն անհատապես և նրանց համապատասխան անհատական մոտեցում ցուցաբերել։
Ծրագրի անմիջական մասնակիցների դերակատարությամբ նախատեսվում է նաև իրականացնել ֆլեշմոբեր հանրակարթական դպրոցներում և հանրային վայրերում, ինչը կապահովի խնդիրներ ունեցող պատանիների և նրանց ֆիզիկապես առողջ հասակակիցների կապը, ինչպես նաև հանրությանը հնարավորություն կտա խնդիրներ ունեցող պատանիներին վերաբերվել ոչ թե որպես թերի և միայն խղճահարության արժանի մարդիկ, այլև նրանց ընկալել իբրև լիարժեք անձինք, ովքեր կարողանում են պաշտպանել իրենց և իրավունք ունեն հասարակության մեջ ապրել լիարժեք կյանքով։
Ծրագրի հանդիսավոր փակման արարողության ժամանակ մասնակիցները կներկայանան արևելյան մարտարվեստների ցուցադրական ելույթներով, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարքներով։
«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի նպատակներից մեկը մասնակիցներին ինքնարտահայտվելու, ինքնադրսևորվելու հնարավորություն տալն է, ինչի շնորհիվ նրանք կկարողանան ազատվել իրենց հետապնդող բարդույթներից և հնարավորինս հեշտ ինտեգրվել հասարակություն։ Հաջորդ նպատակը ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց վերաբերյալ հանրության կարծրատիպերը կոտրելն է, որովհետև հաճախ խնդիրներ ունեցող մարդիկ, անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, պատրաստ են ներկայանալ հանրությանը, իսկ հասարակությունը պատրաստ չէ նրանց ընդունել և վերաբերվել իբրև հավասարի։
Նշենք նաև, որ [url=https://web.facebook.com/Active-life-for-disabled-people-542761212541654/?hc_ref=ARSNViKNEHO7GjfDsYZDAeeh8dfPkmPTqS0avulAgaCjOC_UHDU39lJ834RnUJPXIxY&pnref=story]«Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ[/url]-ն /JKA Armenia/ մինչ այս նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է «[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/15/92939/]Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ[/url]» և «[url=https://shamshyan.com/hy/article/2016/09/09/95124/]Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար[/url]» ծրագրերը, որոնք դարձյալ նախատեսված էին ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
865 դիտում
12:01 02-09-2015
Ավարտվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար ամառային ճամբարների ծրագիրը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»