2538 դիտում
17:20 19-09-2017
ԱՄՆ կոնգրեսականները հյուրընկալվել են խորհրդարանում
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ, որի կազմում են կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն:
Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել Ներկայացուցիչների պալատի հետ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցային ծրագրերի իրականացումը: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, բարեփոխումների իրականացմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, դատաիրավական բարեփոխումներին, կարեւորել իրավապայմանագրային դաշտում հայկական եւ ամերիկյան իրավական համակարգերի փոխլրացումը:
Արփինե Հովհաննիսյանը կարեւոր է համարել երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայի փախստականների խնդրին. ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Սիրիայից փախստականների ընդունման հարցում Եվրոպայում առաջատարներից է:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները կարեւորել են ԱՄՆ-Հայաստան խորհրդարանական համագործակցության առավել խորացումը, անդրադարձել ոլորտային համագործակցության հարցերին, տարածաշրջանային խնդիրներին: Կարեւորվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:
Նմանատիպ նյութեր
5587 դիտում
18:02 18-09-2017
ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում
2549 դիտում
11:13 21-02-2017
Բասկերի երկրի ներկայացուցիչները հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում
1447 դիտում
16:22 08-11-2018
ՄԱԿ-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում
Այս բաժնից
622 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
457 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
565 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ