211652_close_icon
views-count195133 դիտում article-date 12:07 09-02-2020

Տարօրինակ դեպք Երևանում. 60-ամյա կնոջը թվացել է, որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել այդ ուժերին՝ խոհանոցային դանակով հարվածելով իր կրծքավանդակի ձախ մասին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: ժամը 22:00-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հատնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Վ.-ն է: Մինչ բժշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին, ոստիկանները պարզել են, որ Սուսաննա Վ.-ին, տանը լինելով միայնակ, թվացել է, որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել ու ազատվել այդ ուժերից, ինչի համար էլ խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր