Խաղաղ օվկիանոսում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
                        Խաղաղ օվկիանոսում` Մարիանյան կղզիներում, 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` երկրաշարժի օջախը գտնվել է կղզիներից 18,5 կմ հարավ-արևելք: 
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությամբ երկրաշարժը գնահատվել է «ինտենսիվ»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

