7097 դիտում
16:19 15-09-2017
ԿԲ խորհրդի նիստում փոփոխություններ են իրականացվել մի շարք կանոնակարգերում
Սեպտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը հաստատել է «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումների վերաբերյալ» կանոնակարգ 4/18-ը, «Ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանից հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները» կանոնակարգ 4/19-ը և «Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 4/20-ը:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում, «Կենտրոնական դեպոզիտարիայի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում, «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին ԿԲ լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում և «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 15-ում:
Վերաձևակերպվել են «ԳՈւԴԱՎԻ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 155 և Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 710/1 լիցենզիաները:
Հաշվառվել են «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Նժդեհ», «Աջափնյակ», «Նոր Արեշ», «Ամիրյան», «Ազատություն» և «Էջմիածին» մասնաճյուղերը
Նմանատիպ նյութեր
2116 դիտում
12:06 17-12-2014
Կենտրոնական բանկի խորհուրդը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել իր կանոնակարգերում
23632 դիտում
18:48 29-11-2016
Վարչապետի հանձնարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը