Ֆրանկֆուրտում ներկայացվել է 1,5 մլն դոլար արժողության թռչող մեքենա. ավտոարտադրողն արդեն պատվերներ է ընդունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանկֆուրտում այս օրերին ընթացող հեղինակավոր ավտոշոուի շրջանակներում ներկայացվել է Սլովակիայի AeroMobil ընկերության ստեղծած թռչող ավտոմեքենան:
Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ շուտով ավտոարտադրողը պատրաստ կլինի նոր AeroMobil ավտոմեքենայի պատվերներ ընդունել:
Նշվում է, որ անվտանգության բարձիկների փոխարեն մեքենայում կգործի պարաշյուտ:
Մեքենան հագեցած է 2,0 լ աշխատանքային ծավալով V4 շարժիչով, որը աշխատում է АИ-95 բենզինով և 100 ձիաուժ հզորություն է ապահովում էլեկտրական շարժիչին, իսկ ընդհանուր հզորությունը կազմում է 1000 ձիաուժ:
Երթևեկելիս AeroMobil-ի առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժ արագություն: Թռիչքի համար մեքենային հարկավոր է բացել թևերը և մեծ արագությամբ թռիչքից առաջ անցնել 300 մ ճանապարհ:
Մասնագետները նշում են նաև, որ նման մեքենան վարելու համար հարկավոր է ոչ միայն վարորդական իրավունք, այլ նաև օդաչուի վկայական:
Թռչող մեքենայի գինը 1,5 մլն դոլար կկազմի: