Կայացել է Արփի Մալխասյանի «Տարբեր անկյուններ» գրքի շնորհանդեսը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 1-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցում կայացել է Արփի Մալխասյանի «Տարբեր անկյուններ» գրքի շնորհանդեսը։
«Տարբեր անկյուններ» գիրքը բաղկացած է 31 գլխից և անդրադառնում է փիլիսոփայությանը, մաթեմատիկային, ֆիզիկային և աստղաֆիզիկային՝ ընթերցողին առաջարկելով մտածողության տարբեր տեսանկյուններից բացահայտել աշխարհի օրինաչափություններն ու երևույթները։
Շնորհանդեսի ընթացքում Արփի Մալխասյանը ներկայացրել է գրքի ստեղծման պատմությունը, գաղափարական հիմքերն ու հիմնական թեմատիկ ուղղությունները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։
Միջոցառումն անցել է ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ համախմբելով բազմաթիվ երիտասարդների։
Հատկանշական է, որ հեղինակն այս գիրքը գրել է ընդամենը 10 տարեկանում։
Ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գրքին, քննարկելու հարցեր և գնահատելու երիտասարդ հեղինակի ստեղծագործական ու մտավոր ներուժը։