4846 դիտում
23:30 08-09-2017
Մեկնարկում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը. համերգներով կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից
ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկ և կամերային համերգներով կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից:
Փառատոնի բացմանը հանդես կգան իտալացի հանրահայտ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և 15-ամյա հրաշամանուկ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը /Ռուսաստան/: Ծրագրում՝ Մոցարտ, Չայկովսկի և Բորոդին /դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/:
Փառատոնի ընթացքում նախատեսված են հոբելյանական համերգներ:
Սեպտեմբերի 18-ին կնշվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, սեպտեմբերի 24-ին` ՀՀ անկախության օրը:
Սեպտեմբերի 29-ին հոբելյանական համերգով կնշվի մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակը:
Հոկտեմբերի 27-ին` փառատոնի փակմանը, հոբելյանական համերգով կնշվի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը:
Հատուկ համերգներ են սպասվում հոկտեմբերի 6-ին. բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին ֆիլհարմոնիկի լարային կազմի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի երեկո /կլինեն նաև պարային կատարումներ/, հոկտեմբերի 12-ին գերմանացի երկու դաշնակահարներ կներկայացնեն «Դաշնամուրամարտ» ստեղծագործությունը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1027 դիտում
16:55 18-12-2024
Ամփոփիչ և հսկողական ստուգումներ Ոստիկանության զորքերում
1549 դիտում
16:43 18-12-2024
Տեսագրությունների ուսումնասիրմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել
988 դիտում
16:27 18-12-2024
Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ