Ռոնալդ Կուման. Ռունիի միջադեպից հիասթափված եմ
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմելէ հարձակվող Ուեյն Ռունիի հետ կապված իրավիճակի մասին:
«Շատ հիասթափված եմ: Երեքշաբթի օրը մենք նրա հետ զրուցել ենք: Ակումբը պատշաճ ժամանակին կարգապահական միջոցներ կձեռնարկի, սակայն այս շաբաթ Ռունին կխաղա», ասել է Կումանը:
Ավելի վաղ Ռունի ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար, իսկ սեպտեմբերի 18-ին նա պետք է կանգնի դատարանի առջև:
«Էվերթոն»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին: