5188 դիտում
16:36 07-09-2017
Ստեղծել ենք 3 %-անոց դրամային վարկային ռեսուրս, որ խաղողի մթերումն իրականացնենք արագ և էֆեկտիվ. Կարեն Կարապետյան
Կառավարության հերթական նիստում այսօր Կարեն Կարապետյանն, անդրադառնալով գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ բարձրացված հարցերին, նշել է.
«Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90 օրյա ժամկետում: Կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում այն ֆինանսական դժվարություններ կարող է ստեղծել իրենց համար»:
Այդ նպատակով վարչապետը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:
Վարչապետը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել:
«Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
13:56 01-11-2022
Խաղողի մթերումների հարցը լուծված է, մթերումն ամբողջությամբ ավարտված է․ Քերոբյան․ NEWS.am
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը