2756 դիտում
09:54 05-09-2017
Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ «Agile Spirit 2017» զորավարժություններին. ԱԳ փոխնախարար. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը:
Քոչարյանն իր տարակուսանքն է հայտնել, որովհետև այդ զորավարժություններին, Վրաստանը ներառյալ, մասնակցում է ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր:
«Ու այդ տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չի մասնակցել: Մեկ բան են հայտերը, և մեկ այլ բան է փաստացի մասնակցությունը. փաստացի իրավիճակը մենք տեսնում ենք՝ ընդամենը հինգ երկիր»,- նշել է փոխարտգործնախարարը:
Հարցին՝ իսկ Հայաստանի չմասնակցության համար հիմնավոր պատճառներ կայի՞ն, փոխարտգործնախարարը պատասխանել է հակադարձ հարցով՝ իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները ինչ-որ խնդիր ունե՞ն, որ չեն մասնակցել:
Ինչ վերաբերում է ԵՄ հետ նոր համաձայնագրի կնքման գործընթացի վերաբերյալ թերթի հարցին, ապա այս առումով Շավարշ Քոչարյանը ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանությունից՝ մատնանշելով, թե նախագահը շատ հստակ ամեն ինչ ասել է, որևէ խնդիր չկա, և ինքը ասելու որևէ նոր բան չունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14399 դիտում
17:09 30-08-2017
Հայաստանը կմասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին
13754 դիտում
14:57 04-09-2017
Վրաստանում սկսվել է ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժությունը
1455 դիտում
15:24 08-07-2015
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժությունները
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան