Երևանում թալանել են «Հայէկոնոմբանկ» ՍՊԸ-ի ոսկերչին՝ տանելով 4 մլն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր
                        Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 16-ին, Երևանում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի փողոցի բնակիչ, 50-ամյա Հակոբ Թորոսյանը Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել է, որ  նույն օրը ժամը 14:00-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր տան դուռը և ներս մտել ու այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  տուժած Հ. Թորոսյանը աշխատում է «Հայէկոնոմբանկ»   ՍՊԸ-ում՝ որպես ոսկերիչ և նա կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

