Սիրիական բանակը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում գրոհել ԻՊ-ի կողմից պաշարված Դեյր ազ-Զորը
Սիրիայի կառավարական ուժերը առաջիկա 48 ժամերի ընթացքում կմոտենան Դեյր ազ-Զոր քաղաքին, որը պաշարված է «Իսլամական պտություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նահանգապետ Մուհամմադ Սամրիի հայտարարությունը։
«Առաջիկա 24-48 ժամերի ընթացքում բանակայինները կմոտենան Դեյր ազ-Զոր քաղաքին»,-ասել է նահանգապետը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական բանակը ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ ազատագրել է Աքերբաթ քաղաքը։