Մարկո Վերատի. Իսկոն հիացրեց. Մեսին նրա մակարդակից շատ հեռու է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի խաղը՝ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսպանիա-Իտալիա խաղի (3:0) ժամանակ, որտեղ Իսկոն դուբլի հեղինակ դարձավ:
«Ես Իսկոյից շատ տուժեցի: Նրա խաղն ինձ հիացրեց: Նույնիսկ Մեսին նման մակարդակի խաղից շատ հեռու է», ասել է Վերատին:
Իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրին նույնպես ընդգծել է Իսկոյի խաղը:
«Երբ ես տեսա, թե ինչպես Իսկոն գնդակը նետեց Վերատիի ոտքերի արանքով, ցանկացա կանգնել և ծափահարել», ասել է մարզիչը: