ՌԴ ԱԳՆ-ն «զավթում է» որակել ԱՄՆ-ում ռուսաստանյան դիվանագիտական օբյեկտների փակումը
Ռուսաստանի ԱԳՆ-ն թշնամական քայլ է անվանել ԱՄՆ գործողությունները Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչության շենքերի նկատմամբ։ Այդ մասին գրում է Interfaxs-ը:
«Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ իշխանությունները զավթել են Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վաշինգթոնում առևտրային ներկայացուցչության շենքերը, որոնք ռուսաստանյան սեփականություն են ունեն դիվանագիտական անձեռնմխելիության։ Ռուսաստանի ներկայացուցիչների համար փակվել է նաև Նյու Յորքի առևտրային ներկայացուցչության վարձակալված տարածքներին հասանելիությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այս վրդովեցուցիչ քայլը Վաշինգթոնի և Նյու Յորքի քաղաքամերձ, Ռուսաստանին պատկանող դիվանագիտական բնակելի համալիրների փաստացի սեփականազրկման հունով է ընթանում։ Զավթված շենքերն այժմ տնօրինում են ԱՄՆ հատուկ ծառայությունները՝ զինված ոստիկանության աջակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ տեղի ունեցած գնահատում են որպես անթաքույց թշնամական քայլ և Վաշինգթոնի կողմից միջազգային իրավումքի խախտում։