211652_close_icon
views-count45445 դիտում article-date 22:35 02-09-2017

Գողություն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրունում. Թռցրել են վերակենդանացման բաժնի վարիչի դրամապանակը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով սեպտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ 57-ամյա Աննա Չոբանյանի աշխատասենյակից գողացել են նրա դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` գողերն օգտվել են աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, իսկ դրամապանակում եղել է 300 ԱՄՆ դոլար, բանկային քարտ և 90 հազար դրամ: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր