ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր
Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև հաստատված ռազմական համագործակցության և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում օգոստոսի 29-ից 31-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արտակ Զաքարյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և առաջնագծի բոլոր ուղղություններում, հանդիպումներ ունեցել հրամանատարության և անձնակազմի հետ: Անդրադարձ է կատարվել հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորապես՝ պաշտպանական գերատեսչությունների առջև դրված համակարգային անելիքներին:
Աշխատանքային այցի օրակարգում են եղել նաև նորակոչիկների հետ կապված խնդիրները, անձնակազմի սննդի, հանդերձավորման, առողջական և կարգապահական վիճակի, դիրքերի ինժեներական կահավորվածության հարցերը: