211652_close_icon
views-count8510 դիտում article-date 17:52 01-09-2017

Ղարաբաղյան պատերազմի վետերանները շնորհավորում են կրթօջախներ ոտք դրած հայորդիներին

[b]ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ.[/b] Սիրելի պատանիներ և երիտասարդներ, շնորհավորում ենք ձեզ բոլորիդ՝ գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս օրը՝ սեպտեմբերի 1-ը, նորօրինակ շրջափուլի մեկնարկ է նաև պատերազմի վետերանների համար, քանզի ուսումնական տարվա մեկնարկը ևս մեկ առիթ և պատճառ է, որպեսզի արցախյան ազատամարտի մասնակիցներն այցելեն մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ և հանդիպումներ ունենալով կրտսեր սերնդի ներկայացուցիչների հետ՝ սերմանեն օրահացի պես մեզ բոլորիս անհրաժեշտ ռազմահայրենասիրական շունչն ու ոգին: Առանձնահատուկ շնորհավորանք ենք հղում, ռազմակրթական հաստատություններ ոտք դրած մեր աղջիկներին, տղաներին ու նրանց ծնողներին, քանզի մենք ամենից լավ ենք գիտակցում այն, որ նրանց ուղին բարդ է, սակայն մեր տարածաշրջանում ամենից շատ մեզ անհրաժեշտ են հենց բանիմաց, գիտակից, շրջահայաց և ուսյալ զինվորականները և հենց նրանք է, որ օր ու գիշեր հսկելու են մեզ, ապահովելու մեր խաղաղությունն ու անվտանգությունն ու մյուս բոլոր մասնագիտությունների տեր անձանց տալու, ապրելու, էլ ավելի հմտանալու և արարելու հնարավորությունը: Շնորհավորում ենք նաև ուսումնական հաստատություններ չդիմած մեր հայրենակիցներին, քանզի գիտելքներ ձեռք բերելու, աճելու և զարգանալու համամարդկային իրավունքը, չի՜ ավարտվում դպրոցից, կամ ԲՈՒՀ-ից դուս գալով՝ այն շարունակում է մնալ մեր բոլորիս իրավունքը: Իրավունքը և նաև հայերիս պարտականությունը՝ հավետ, քանզի մեր գոյատևման բանալին եղել և մնում է, ոչ թե ազգաբնակչության քանակի, այլ իմաստության, հնարամտութան, թասիբի, արժանապատվության ու մյուս որակական հատկանիշների մեջ: [b]ՂՊՎ միության նախագահ Ստեփան Թարոյան[/b]

Նմանատիպ նյութեր